Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Գյումրիին ընդհուպ մինչև 4-5 աստղանի հյուրանոցներ են պետք»․ Սամվել Բալասանյան

Օգոստոս 29,2018 21:07

Aravot.am-ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքրվեց, թե ներկա պահին Գյումրիում գործող հյուրանոցները բավարա՞ր են տուրիստներ ընդունելու համար։ Մենք նրան հիշեցրեցինք չորս տարի առաջ Չինաստանի Սիան քաղաքից մի մեծ պատվիրակության այցին ընդառաջ իր արտահայտած դժգոհությունը, թե Գյումրիում հյուրանոցները շատ քիչ են, շատերի պայմաններն էլ հարմարավետ չեն լուրջ պատվիրակություններ ընդունելու համար։

Սամվել Բալասանյանն ասաց․ «Որոշ չափով ավելացան հյուրանոցները, հյուրատները, կառուցվեցին, բայց գիտեք ինչն է խնդիրը․ պետք է հասկանանք, որ 2020 թվականին պիտի ունենաք Հյուսիս-Հարավ ճանապարհ, շատ կարևոր են ենթակառույցները, պետք է ունենանք պատմական փողոցներ, հյուրատներ։ Ուշադրություն դարձրեք․ հիմա տուրիստը գալիս է ավտոբուսով, կանգնում է հրապարակում, մի քանի օր առաջ ես հրապարակից հաշվեցի՝ 400 ավտոբուս արդեն եկել են․ առավոտ ժամը 9-10-ի կողմ էր։ Էդ ամեն մի ավտոբուսի մեջ էլ երևի թե կան 50-60 տուրիստներ։ Մեր խնդիրն այն է, որ տուրիստը գալիս է, չի մնում, ինքը գալիս է մի օրով, հետ է գնում։

Մենք պիտի էնպիսի միջավայր ստեղծենք, որ տուրիստական ընկերությունների միջոցով, տուրօպերատորների միջոցով ուղղակի կարողանանք տուրիստին մեկ օր պահել Գյումրի քաղաքում։ Էսօր մենք չունենք նման հյուրանոցներ, որ կարողանանք պահել մարդկանց, չունենք ուղղակի։ Մենք պիտի ունենաք ընդհուպ մինչև 4 աստղանի, 5 աստղանի հյուրանոցներ, դրա համար լուրջ ներդրում է պետք, դրա համար պետք է, որ մենք այդ միջավայրն ունենանք։ Ունենք այդ միջավայրը, պետք է վերականգնենք։

Հիմա տուրիստը գալիս է, մեր փողոցներում, որտեղ այս պահին շինարարություն է գնում, ինքը նկարում է «Պոլոզ Մուկուչի» շենքը, ինքը նկարում է գարեջրի գործարանը։ Ես, երբ որ տուն եմ գնում, տեսնում եմ, թե տուրիստներն ինչպես են բարձրանում խմբերով։ Ուշադրություն դարձրեք, հենց գալիս են, Վարդանանց հրապարակից էս քանդված փողոցներով անմիջապես գնում են Ռուսթավելու փողոց։ Եթե Ռուսթավելու վրա չունենք որևէ հասարակական սննդի օբյեկտ, հուշանվերի խանութ, մարդը ուզում է քայլելուց հետ նստել, զբոսնելու է եկել, գումար ունի, ուզում է մի բաժակ սուրճ խմի և այլ։ Այսինքն՝ մենք պիտի կարողանանք և՛ համապատասխան միջավայր ունենալ, և՛ հյուրատներ ունենալ, այդ դեպքում մենք կունենանք ոչ թե գալող-գնացող տուրիստ, որը առավոտյան գալիս է, երեկոյան հետ է գնում, այլ տուրիստներ, որոնք 3-4 օրով են գալիս։ Տարբեր տեսակի տուրիստական արշավներ կարելի է կազմակերպել, գնալ Արփա լիճ, Վահրամաբերդ և այլն, մենք պետք է այս շղթան կառուցենք»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031