Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիզվառելիքի, սերմացուի ծրագրերը, որոնց մասով մամուլում էլ են տասնյակ հրապարակումներ եղել՝ թե ուր են գնում և ոնց են գնում, պետք է ուղղակի չանել». Նիկոլ Փաշինյան

Օգոստոս 29,2018 20:35

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում տնտեսվարողներին հողերի մշակության համար հասցեական աջակցության տրամադրման վերաբերյալ:

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ներկայացրել է այդ նպատակով մշակված ծրագրի նախագիծը, որով առաջարկվում է ուղղակի աջակցություն տրամադրել որոշակի կատեգորիայի գյուղացիական տնտեսություններին: Նախատեսվում է այն իրականացնել որպես պիլոտային ծրագիր` այս տարվա աշնանացանի ժամանակահատվածի համար: Նախարարը նշել է, որ խոսքը գնում է մոտ 2700 հեկտարի մասին, և ակնկալվում է, որ պետական աջակցության ծավալը կկազմի մոտավորապես 185 մլն դրամ: Ծրագրի նպատակը հանրապետությունում վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակի ավելացումն է, հացահատիկային ապահովվածության մակարդակի բարձրացումն է և տարածքային անհամամասնությունների մեղմումն է: Ա. Խաչատրյանի խոսքով՝ գաղափարը քննարկվել է մարզային այցելությունների ժամանակ, և ընդհանուր առմամբ արձագանքը դրական է:

Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում խորհրդակցության մասնակիցներն իրենց կարծիքներն են հայտնել ծրագրի առնչությամբ, հանդես եկել մի շարք առաջարկություններով: Քննարկվել են նախորդ տարիներին պետական աջակցությամբ մի շարք՝ դիզվառելիքի, պարարտանյութի, սերմացուի ծրագրերի արդյունավետությանը և հասցեականությանը, առաջարկվող շահառու համայնքների ընտրությանը, կոոպերատիվների ձևավորմանը վերաբերող և այլ հարցեր:

Վարչապետը, ամփոփելով քննարկումը, ընդգծել է, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկում գյուղատնտեսության ոլորտին աջակցելու և այդ աջակցության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ, և այս առումով կարևոր է, որպեսզի քննարկվող ծրագրով տրամադրվելիք պետական աջակցությունը հասնի ուղիղ շահառուին՝ առանց միջնորդավորված օղակների: «Դիզվառելիքի, սերմացուի ծրագրերը, որոնց մասով մամուլում էլ են տասնյակ հրապարակումներ եղել՝ թե ուր են գնում և ոնց են գնում, պետք է ուղղակի չանել և տրանսֆորմացնել ուրիշ ծրագրերի», – նշել է կառավարությ ան ղեկավարը և հանձնարարել պատասխանատուներին՝ սեղմ ժամկետում քննարկել ներկայացված առաջարկությունները, լրամշակել նախագիծը և վերջնական տեսքով ներկայացնել կառավարության քննարկմանը:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031