Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞րբ Ռոբերտ Քոչարյանը մարտական հարցազրույցներ չի տա

Օգոստոս 29,2018 16:49

Նախկին բարձրաստիճան պաշտոնյա, 2008 թվականի «մարտի 1»-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանը համամիտ էր մեր այն դիտարկմանը, որ երեկ, ռուսական NTV  հեռուստաընկերությանը տված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը մարտական էր: Այդ հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ ինքը կարող է համախմբող առանցք դառնալ:

«Ռոբերտ Քոչարյանը մարտական է տրամադրված, բայց ես կցանկանայի, որ նմանատիպ, շատ ավելի մարտական տրամադրված լինի «մարտի 1»-ի բացահայտման հարցով ամբողջ դատաիրավական համակարգը: Դրանով ամբողջ խնդիրը լուծվում է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Դիտարկմանը` կյանքը ցույց տվեց, որ դատաիրավական համակարգը միասնական չէ, մեր զրուցակիցն արձագանքեց. «Դրա համար էլ Ռոբերտ Քոչարյանը շատ մարտական է տրամադրված: Եթե դատաիրավական համակարգը լիարժեք, բավականին ինքնավստահ, ընդ որում` ոչ միայն ՀՔԾ-ն, այլ բոլորը`ոստիկանություն, ԱԱԾ, միասնական, մեկ ընդհանուր ճակատով իրականացնեն «մարտի 1»-ի լիարժեք բացահայտումը, ոչ թե հատվածական, այլ` ամբողջական, այդ ժամանակ չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանն այդքան մարտական հարցազրույցներ փորձի տալ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031