Ավարտվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող՝ Շիրակի մարզի Սպանդարյանի համայնքի մարզադաշտի շինարարական աշխատանքները, որոնք մեկնարկել էին 2017 թվականից:
Սպանդարյան համայնքը միշտ ունեցել է մարզական ավանդույթներ: Համայնքի «Սիփան» ֆուտբոլային ակումբը ժամանակին հանդես է եկել Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում, զարգացած է եղել թեթև ատլետիկան: Սակայն տասնամյակներ առաջ կառուցված մարզադաշտն արդեն վաղուց չէր ծառայում իր նպատակին:
Այսօր արդեն նորակառույց մարզադաշտին կից կառուցվել է նաև հանդերձարանի մասնաշենք, որն ապահովված է արևային տաքացուցիչով:
Կատարվել են դրենաժանային աշխատանքներ: Ամբողջովին նորացվել է խոտածածկը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ՄԱՄՈւԼԻ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆ