Շախմատի «Grand Chess Tour» մրցաշարի ընդհանուր հաշվարկով 26-ական միավոր վաստակած ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան եւ Ուեսլի Սոն Սենթ-Լուիսում արագ շախմատի երկու պարտիայից մրցամարտ անցկացրին, որում 1,5:0,5 հաշվով հաղթեց աշխարհի թագի հավակնորդ Կարուանան:
Այսպիսով, դեկտեմբերի 11-ից 17-ը Լոնդոնում նոկաուտ համակարգով կայանալիք եզրափակչին կմասնակցեն Լեւոն Արոնյանը, Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշյե-Լագրավը եւ Ֆաբիանո Կարուանան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ