2018թ. օգոստոսի 29-ին՝ ժամը 08:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հերթապահ մասում հայտնաբերվել է զորամասի հերթապահ, ավագ լեյտենանտ Կարեն Սամվելի Հովհաննիսյանի դին՝ կզակի և գլխի գագաթնային շրջանում մահացու հրազենային վիրավորումով:
Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին, ծառայակիցներին և կիսում է կորստյան ծանր վիշտը:
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն