Oգոստոսի 25-ին Մինսկի պատմական թաղամասում՝ Անկախության հրապարակում, տեղի ունեցավ «Էրեբունի-Երևան» խորագրով հայկական մշակութային միջոցառում: Տոնի կազմակերպիչներն էին՝ Մինսկ քաղաքի գործադիր կոմիտեն, Բելառուսում հայ համայնքը և ԲՀ-ում ՀՀ դեսպանությունը:
Բացման խոսքով հանդես եկան Մինսկ քաղաքի գործադիր կոմիտեի Նախագահ Անդրեյ Շորեցը, ԲՀ-ում հայ համայնքի նախագահ Գեորգի Եղիազարյանը և ԲՀ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Արամ Խաչատրյանը, ով իր խոսքում նշեց, որ արդեն երրորդ տարին անընդմեջ ԲՀ-ում ՀՀ համայնքը կազմակերպում է նման մշակութային միջոցառումներ, ինչը մեծապես նպաստում է հայ-բելառուսական մշակութային կապերի ամրապնդմանն ու խորացմանը և ընդգծեց, որ միջոցառման ընթացքում բոլորը հնարավորություն կունենան ծանոթանալու հայկական բազմադարյան և հարուստ մշակույթի՝ երգերի, պարերի, արվեստների և ազգային խոհանոցի հետ:
Միջոցառմանն ելույթներով հանդես եկան Բելառուսում հայտնի հայ կատարողներ՝ Իսկուհի Ավալյանը, Եղիազար Ֆարաշյանը, ջութակահար Կարեն Կարապետյանը, «Ոսկանյան բենդ» ջազային խումբը, «Էրեբունի» ազգային պարի համույթը:
Տոնի ժամանակ քաղաքի բնակիչները և հյուրերը հնարավորություն ունեցան համտեսել հայկական խոհանոցի բազմատեսակ ուտեստներն ու ազգային խմիչքները: Միջոցառման ժամանակ անցկացվում էր հայկական պարերի ուսուցում, ֆլեշ-մոբեր և հայկական հուշանվերների ցուցադրում: Բոլոր ցանկացողները կարող էին նաև ծանոթանալ հայկական գրերի և գրերի պատմության հետ:
Միջոցառումը լայնորեն լուսաբանվել է բելառուսական ԶԼՄ-ներում:
ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ