Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախարար Ա. Հարությունյան. «Որպեսզի չլինեն «պրեստիժնի» դասարաններ` իրենց «պրեստիժնի» դասվարներով

Օգոստոս 29,2018 15:20

Օգոստոսի 27-ին Իջեւանում, Տավուշի մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Տավուշի մարզի դպրոցների տնօրեններին  հայտնեց, որ մտադիր են  կիրառել  Արցախում կիրառվող փորձը. առաջին դասարանի աշակերտների  ցանկերն ունենալով` աշակերտները վիճակահանությամբ ըստ դասարանների հավասար կբաշխվեն: «Որպեսզի չլինեն «պրեստիժնի» դասարաններ` իրենց «պրեստիժնի»  դասվարներով, «էլիտար»  դասարաններ, եւ նախկինում  «էլիտար» դասարանների հետ աշխատող ուսուցիչները այլեւս աշխատեն բոլորի հետ: Դա թույլ կտա  հետեւել մեր սկզբունքին, որ մենք այլեւս չենք ունենալու էլիտար հանրակրթություն, որը կֆինանսավորվի պետության կողմից: Եվ երկրորդը, մենք պետք է  այնպես անենք, որ կրթությունը հավասար հասանելի  լինի բոլորի համար»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031