Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Աշոտյան. «Մարուքյանի հայտարարությունը, փաստորեն, անվստահություն էր գործող կառավարությանը»

Օգոստոս 29,2018 15:03

Այսօր ԱԺ նիստում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հանդես եկավ հայտարարությամբ այն մասին, որ «Վրաստանում սեպտեմբերի 15-ից կառավարության որոշում է ուժի մեջ մտնելու, որի համաձայն, հացահատիկը Հայաստան այլեւս չի կարող ներկրվել վերգետնյա տրանսպորտով»: Նա ասաց, որ խոսել է տրանսպորտային ընկերությունների ղեկավարների հետ, իրենք ասում են, որ տոննայի մեջ 50 դոլար կթանկանա, ու դա լուրջ խնդիր կառաջացնի մեզ համար:

Ուշագրավ է, որ այս խնդրով Մարուքյանը դիմեց Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի օգնությանը՝ ասելով, որ այդ հարցով խումբը թող զբաղվի խորհրդարանական հարթակով: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, որն այդ բարեկամական խմբի ղեկավարն էր, սլաքներն ուղղեց կառավարության կողմը՝ ասելով, որ դա նախ եւ առաջ կառավարության գործն է:

Իսկ ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց. «Մարուքյանի հայտարարությունը, փաստորեն, անվստահություն էր գործող կառավարությանը, որովհետեւ, եթե բարձրացրած խնդրի լուծումը պետք է անի բարեկամական խումբը, ապա հասկանալի չէ, թե ինչով պետք է զբաղվի արտաքին գործերի նախարարությունը` տվյալ պարագայում Վրաստանի հետ հարաբերություններում, հասկանալի չէ, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան կատարած այցը ինչպիսի՞ կոնկրետ հետեւանքներ ունեցավ Հայաստանի համար»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031