Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մարուքյանը, կառավարությանը թողած, դիմում է Շարմազանովի ղեկավարած խմբին

Օգոստոս 29,2018 14:49

Այսօր ԱԺ նիստում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ «Վրաստանում սեպտեմբերի 15-ից կառավարության որոշում է ուժի մեջ մտնելու, որի համաձայն, հացահատիկը Հայաստան այլեւս չի կարող ներկրվել վերգետնյա տրանսպորտով: Ես խոսել եմ տրանսպորտային ընկերությունների ղեկավարների հետ, իրենք ասում են, որ տոննայի մեջ 50 դոլար կթանկանա, եթե միայն Փոթիով գա: Այնտեղ մոնոպոլ գործունեության հարց կա: Թե ի՞նչ հարց է` դա Վրաստանի ներքին գործն է, բայց եղբայրական պետություններ ենք, ես կարծում եմ, Հայաստան-Վրաստան բարեկամական խումբը պետք է զբաղվի այս հարցով նաեւ խորհրդարանական հարթակով, որովհետեւ ժամանակը շատ կարճ է»:

Մարուքյանը նշեց, որ եթե այս որոշումը ուժի մեջ մտնի, մենք լուրջ խնդիրներ կունենանք, առանց այն էլ հացը թանկացել է՝ ՌԴ-ում հացահատիկի թանկացման հիմքով: Նա առաջարկեց, որ փորձեն հարցը կարգավորել նաեւ դիվանագիտական խողովակով, կապվեն իրենց պատգամավոր ընկերների հետ Վրաստանում:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավարը ինքն է. «Մենք սեպտեմբերին, ամենայն հավանականությամբ` մինչեւ ամսի 15-ը, պաշտոնական այց կունենանք Վրաստան: Խորհրդարանն ամեն ինչ կանի, բայց կարծում եմ, այստեղ նախ եւ առաջ անելիք ունեն մեր հարգարժան կառավարության ներկայացուցիչները»:

Շիրակ Թորոսյանն ասաց, որ խոսել է Վրաստանի գործընկերների հետ, առաջիկա նիստում իրենք այդ հարցը բարձրացնելու են եւ փորձելու են բացատրություն ստանալ Վրաստանի կառավարությունից:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031