«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությանն են դիմել բազմաթիվ գործարարներ, հատկապես՝ փոքր ու միջին գործարարությամբ զբաղվողներ՝ բողոքով. «Այս պահին մաքսազերծման գործընթացում բազմաթիվ նոր խնդիրներ են առաջացել: Եվ եթե նախկինում այդ արատավոր պրակտիկան, որ կար, իրականացվում էր «Նորֆոլկի» միջոցով, կարողացան այդ խնդիրը լուծել, որի համար շնորհակալ ենք, բայց առաջացան նոր խնդիրներ, այսինքն, այս պահին ՓՄՁ գործարարներն ասում են, որ մաքսային սահմանն անցնելիս ծառայության արժեքը 1 կգ-ի համար միջինը 2 դոլարով թանկացել է: Եթե նախկինում մաքսազերծում եւ մինչեւ կարգո հասցնելը 70 ցենտ էր արժենում 1 կգ-ի դիմաց, հիմա երկու դոլարով թանկացել է»:
Նա հրավիրեց կառավարության ուշադրությունը՝ ասելով, որ քայլեր անեն, որ հետո մեր գործարարները կոտրած տաշտակի առաջ չկանգնեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ