Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Դա ֆանտաստիկայի ժանրից է». Վահրամ Բաղդասարյանը՝ Սերժ Սարգսյանի՝ ընտանիքով ՀՀ-ից հեռանալու մասին

Օգոստոս 29,2018 13:29

Այսօր ԱԺ-ում լրագրողները ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին հարցրեցին՝ տեղեկություններ ունե՞ք ՀՔԾ-ն Սերժ Սարգսյանին Մարտի 1-ի գործով հարցաքննության հրավիրե՞լ է, խոսե՞լ եք իր հետ: Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ինչքան որ դուք տեղեկություն ունեք մամուլից, այդքան տեղեկություն էլ մենք ունենք: Եթե պաշտոնական քայլ լինի, կիմանաք»:

Հարցին՝ տեղեկություններ կան այն մասին, որ նա պատրաստվում է Հայաստանը լքել ընտանիքով, կա՞ նման բան, թե՞ ոչ, պարոն Բաղդասարյանը պատասխանեց. «Դա ֆանտաստիկայի ժանրից է»:

Հարցին՝ գործող իշխանության հետ համագործակցության եզրեր տեսնո՞ւմ եք, Վահրամ Բաղդասարյանը վստահեցրեց, որ հիմա էլ լավ համագործակցում են, եթե չհամագործակցեին` ԱԺ-կառավարություն այսքան բնականոն աշխատանք չէր լինի:

Նա ասաց, որ ցանկացած կարեւոր հարցերի շուրջ էլ պատրաստ են բանակցել:

Հարցին՝ երբ նոր Սահմանադրություն էր ընդունվում, գնահատականներ էին հնչում, որ դա կարվում է Սերժ Սարգսյանի հագով, ընդ որում, սուպերվարչապետական սահմանադրություն էր կարվում, հիմա, փաստորեն, այն ստացվեց Նիկոլ Փաշինյանի հագով, չե՞ք զղջում, որ նման սահմանադրություն եք կարել, Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց կարճ. «Բարով մաշի»:

Բաղդասարյանը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ ինքը լիազորությունների բաշխում պետք է անի՝ ե՛ւ ԱԺ-ի, ե՛ւ ՀՀ նախագահի, բայց առայժմ նման առաջարկ չեն լսել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031