Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վա՜յ թե… (հատվածներ վեպից)

Օգոստոս 29,2018 14:09

«Մարդու ժառանգականությունից ու դաստիարակությունից, իսկ ընդ֊հան֊֊րա֊պես, ներքին լուսավորությունից է կախված, թե ինչպես է ընկալում՝ կող֊քիններին, միջավայրն ու շրջապատը»:

                                                                                                                 Հեղինակ

 «Հարկավոր չէ լսել, ինչպես է աճում խոտը, կարելի է խլանալ»:

                                                                                                 Հաուպտման                                                                                                                    

«Ազգերը, ինչպես նաեւ անհատները, կարող են ապրել միայն երկու կերպ. կա՛մ գողանալով կամ արտադրելով»:

                                                                                                     Սեն Սիմոն

 «Ազգից չի կարելի քանդել նշանակարը, ինչպես թաշկինա֊կից»:

                                                                                                                     Հյուգո  

Եւ տղան հիշում-մտածում հեռակա կարգով, այդ ժամանակների ուժային լծակներին կանգնածներին մեկ-մեկ տեսնում… ու գիտի՝ այդ այրերը ողնաշարով են զգում՝ հողի, Հայրենիքի համը եւ, թե ճարտա֊բաններն ու թաթալաբազներն ի՞նչ կխոսեն, ի՞նչ կանեն, բայց Հայոց պատմություն ուսուցանած, պատմության դասերը յուրացրած, Հայրե֊նի, նույնիսկ, խամրած թուփ ու ծաղկի գեղեցկությունը հոգով ընկա֊լած այրերը պահելու եւ չեն տալու արյան գնով ազատագրված պապական մե՛ր հողերը։ Չեն տալու: Ինքնասպանության կգնան, բայց մի կտոր չեն տա: Չե՛ն տա:

Ու տղան պարծենում է՝ ինքն էլ հայ է, եւ հայության մի հյուլեն է, եւ վա՛յ-հայի «վերջին խելքի» փայլատակումներին է անցել Նոստրա֊դա֊մուսի նման, ու քացու տակ ընկնում-չի խրատվում, գրում-քացու տակ ընկնում ու չի եխնվում, եւ լավ բաները հեռակա կարգով հիշում-ոգեւորվում է, բայց խամրող պատկերները հաղթանակից հետո «տալ-չտալու», «լինել-չլինելու» նման խտանում ու գերակայող են, ու՝ աչ֊քին ռամիկն է, հողը պահող հայ-ռամիկը, որ՝ հողին, սահմանին կանգ֊նած, կնճռապատ ու հոգսերի տակ կքած-վիզը ծռել ու հարց էր տալիս ակամա, Հարց է տալիս անպատասխան.

– Աստված պահե քո բալեն,

Ո՞նց էր համը իմ ձագի…

Եւ աչքին՝ ճարտաբաններն են, ճարպակալածներն ու… ուրիշնե֊րի պահեստներին նստած՝ պահեստապետները, պորտաբույծներն ու անկյալ-անարդյունավետները, անկամներն ու թերահավատները, կիսաճամփին ընկճվածները, անուժ-ուժահատները, փափախչիներն ու աչքը-սոված, հոգին դատարկ փող-խփողները… բազմաշերտ հա֊սա֊րա֊կությունն-ինքը։

Ու տղան մտածեց, որ դատարկ հոգով-սնամեջները բազմաշերտ հասարակությունում են լեգենդանում, եւ… կրակ է, կրակ է՝ գավառնե֊րում՝ ամբո՜ղջ-գիշեր-ցերեկվա զրույցները… իրենց գավառի ֆեոդալի, կամ՝ ֆեոդալիկների մասին է՝ քանի բաժակ խմեց, ում ապտակեց, քանի սիրուհի ունի, եւ որին՝ ինչ նվիրեց… ում՝ գումարով օգնեց, եւ ումից՝ ի՛նչ խլեց… Ու… կրակ է: Կրակ է՝ գավառներում՝ ամբո՜ղջ-գիշեր-ցերեկվա զրույցները… իրենց գավառի ֆեոդալի, կամ՝ ֆեոդալիկ֊ների մասին է՝ ատելությա՜մբ… վախեցա՜ծ… հիացա՜ծ… անիմա՜ստ: Անիմա՜ստ: Անիմա՛ստ: Որովհետեւ՝ վերարժեւորվել է ամեն-ինչը՛: Վերարժեւորվել է: Որովհետեւ, կիսագրագետ-բութերը՝ իրենցից-ան֊կախ-աննկատելի՝ մութը… բերել-շաղ տվել… եւ օրվա-պայծառ լույսն են խավարեցրել իրենց բթամտությամբ, ու թանձրամտությունը ծորում է ամեն-տեղից: Թանձրամտությունը ծորում է ամեն-տեղից: Որովհե֊տեւ, Օրվա Հերոսներն ու Ժամանակի Հերոսներն են փոխվել, եւ՝ կի֊սա֊գրագետները տոն են տալիս ամեն տեղ ու ամեն ինչում: Կիսա֊գրագետները՝ իրենց կողոպուտի ու թալանի, ու գրպանի ունեցած զորությամբ՝ Տոն են տալիս ամեն տեղ ու ամեն-ինչում: Ամեն տեղ եւ ամեն-ինչում: Եւ, բոլո՜ր ժամանակների համար էլ՝ բազմաշերտ հասարակության մեծավորն-ինքը, ներքին համոզմունքով՝ բարեկիրթ լինել չի կարող: Բարեկիրթ լինել, ուղղակի, չի կարող՝ անհնար է, եւ  լինելու դեպքում էլ՝ կանացի շորերն են ճոճվելու ցանկապատի ճաղերին, ու առաջատարներն այլի մասին են մտածելու, այլի մասին են մտածելու,  մոռանալով, որ կյանքը բումերանգ է, եւ ցանկապատի ճաղերին ազատ ճոճվող կանացի շորերն, ախր, իրենցից մեկն ու մեկի՝ կնոջ, քրոջ, աղջկա ամոթանքն են նաեւ ի ցույց դնում: Ամենքիս ամոթանքն են ի ցույց դնում:

Ու տղան շաղված աչքերը նորից ձեռքի թերթի տողերին առավ, եւ մտածեց, որ երկրում ու Հող-Հայրենիքում հուդայականացումը մտավորականության գլխատումից ու նրանց «զրոյական մակարդակի բերելուց» է սկսվելու, նաեւ՝ բնակչության արտահոսքից, նաեւ գորշ ու հեղհեղուկ հասարակություն ստեղծելուց, սեփականը օտարելու եւ օտար ծիլերի ծլարձակման-ճյուղավորման հովանավորությունից, ազգային գաղափարախոսության հրաժարումից։ 1990 թիվն է, եւ տղան ինքն իրեն մտածեց, որ լավ է, այդպիսի բան չկա։ Ու նաեւ մտածեց՝ ո՞վ է մտավորականը, բրիգադիր- մտավորականը ինչո՞վ է տարբերվում բանվոր-մտավորականից, իսկ պրոֆեսոր-մտավորա֊կանը «օդաբրյամսյա»-գիտնակա՞նն է, որ կոմունիստի թուղթը գժի թղթի նման գրպանում ժամանակին պատերը ծակում-երիտասարդ֊ներին քամահրում, շողոմ լեզվով մեքենաներ-պաշտոններ էր պոկում ուժեղներից։ Թե՞ պրոֆեսոր-մտավորականը ռամիկ-պրոֆեսորն է, որ ամեն ժամանակի համար աչքից ընկած-աչքից հեռու իր գործի վրա է՝ հո՞ւնձ կանի, թե՝ հայտնագործություն։ Եւ լա՞վ, թե՝ վատ է, երբ ռամիկ-պրոֆեսորը ամեն ժամանակի համար աչքից ընկած-աչքից հեռու է։ Իսկ հասարակությունն ինչո՞ւ է հեղհեղուկ։ Եւ հեղհեղուկ հասարակու֊թյան մեծավորն-ինքը՝ կարո՞ղ է հիմքում բարեկիրթ լինել։ Ու այս փափախչին ինչո՞ւ է այսքան փափախչի։ Եւ փափախչին-փափախչի է, ինչ ղեկի ուզում է, թող նստած լինի՝ «Ուազի՞», թե՝ «Երազի»։ Ու բնակչությունն ինչպե՞ս չարտահոսի, երբ ժամանակ առ ժամանակ, հինգ-վեց հոգով մեկի գլխին հավաքվում, իրենց ուժը իրենց միասնու֊թյան մեջ գտնելով՝ տալիս, հենց իրենց մեջներից մեկին, արդեն ուժահատին, մինչեւ կյանքի վերջը շշկլցնում են՝ առանց նախապես որպիսությունը հարցնելու։

Եւ բնակչությունն ինչպե՞ս չարտահոսի: Ինչո՞ւ չարտահոսի: Ու տղան հեռակա կարգով տեսա՛վ, նա տեսա՜վ, ու նա տեսավ, հեռակա կարգով տեսավ, թե ովքե՞ր են հայրենի երկիրը լքում ու գնում: Ովքե՞ր են երազ դառած-անկախություն ձեռք բերած երկիրը լքում ու գնում: Ու տղան հեռակա կարգով տեսավ, եւ մտածեց, որ գնում են… դիմա֊հար֊ները՝ տափուկներից, մաքուրները՝ անմաքուրներից, բարոյականները՝ անբարոյականներից, չկոտրվողները՝ կոտրվածներից, սկզբուն֊քով֊ները՝ անսկզբունքովներից, գաղափարովները՝ անգաղափարով֊ներից: Գնում են նրանք, ովքեր վախենում են ճահճում մնալ ու խեղդվել: Խեղդվե՛լ:

Ու տղան տեսավ, հեռակա կարգով տեսավ, եւ նորից կրկնվեց, ու մտածեց, որ գնում են պինդ-պիտակավորված-դեմներն՝ «Արգելք» դրած-պահած՝ «շատ մաքուրները»: Որ՝ արդար են, մաքուր են, ազնիվ են եւ սրտացավ են՝ թե Հայրենիքի չորացած քոլի, թե ամեն ինչի համար: Որ զզվում են կաշառք տալուց-կաշառք վերցնելուց: Որ իրենց արժեքը գիտենալով՝ զզվում են «շղթայի մեջ գտնվող», թեկուզ իրենցից մեկ-երկու քայլ վերեւ կանգնածների «պատահաբար բացված» դարակներում, հիմարի նման շփոթված-կուչուձիգ անելով, իրենցից ու նույն հիմար-ապուշներից զզվելով՝ «պայմանավորված գումարով» ծրարը դնել նույն ապուշի ծամածռությամբ. «…Համբա՛լ, ինչքան էլ մեկ-երկու քայլ ինձնից վերեւում, բայց «բաղարջդ» լավ գիտեմ, եւ ձեր գավառամիտ դրվածքի վրա եմ թքել, ու դու ո՞վ ես, եւ էս համընդհանուր-համատարած սովի պայմաններում, էդ ովքե՞ր եք, որ այդպիսի թուրքի քսակով-բարքեր ձեւավորել, ու մեզ՝ մեզանից ու մեր Հայրենիքից զզվեցրել-փախչել եք տալիս. ա՜յ հիմարներ, ու…  ա՜յ հիմարներ: Ա՜յ հիմարներ, ու…  ա՜յ հիմարներ.  բա մենք այդպիսի՞ պետություն ու պետականություն էինք երազում»:

Գնում են «բնական» ու «բանական» մարդիկ, որ քաղքենի չեն, եւ խեղդվում են «մի երկու կոպեկ» ձեռքներն ընկած, իրենցից զարմա֊ցած ու շրջապատին չտեսի նման զարմացնել փորձող կիսագրագետ- քաղքենիներից: Որ՝ գրքից, թերթից, գիտությունից փախած լինելով, ունեցած փողի քսակներով են իրենք-իրենց գնահատում, եւ շրջապատի զզվանքին անտեղյակ, իրենք-իրենց «էլիտա» են անվա֊նում՝ լավ-մարզված բդերով, լավ-մարզված-հափռող-հաստ պռոշնե֊րով իրենք-իրենց «աստղ» երեւակայող որոշ փոշիացած փուչ-ասուպ֊ների նման:

Ու տղան մտածեց, որ գնում են դիմահարները. որ՝ կոտրվել, դեմքը փոխել չեն ուզում: Խոսքի գինը գնահատող, գործը գնահատող, «հոսող» ժամանակը գնահատող սկզբունքով-գաղափարով խելացի֊նե֊րը, որ զզվում են թիկունքում պահված շեղբով դանակներից եւ, որ իրենց արժանիքն իրենց՝ կրթվածության, բազմակողմանի զարգաց֊վա֊ծության, անթերի դաստիարակվածության, աշխատասիրության եւ իրենց աշխատանքին՝ սրտացավ-նվիրվածության մեջ են տեսնում, ու նեղվում են «բացված թուրքական քսակների» ամեն-ինչից, ու զերծ են համատարած, արդեն նոր բարքեր դարձած՝ շողոքորթությունից, ոտք գցելուց, դիվահարի մուռ հանող նեղմտությունից, «տանել-բերելուց». «սուկա նա սուկե սիդիտ»՝ «սուկա» դառնալուց, ոխերիմ միջակին յուրահատուկ-գլխակերի-ուրիշի տուն քանդելուց, դեմքը փոխվելուց, փայփայված արժանապատվությունը կոխկրտվելուց, «շղթայի»՝ կոտրված, ժանգոտ, անիմաստ «օղակ» դառնալուց…

Եւ մարդիկ փախչում են նաեւ արդեն համատարած դառած՝ «պոզո՜ր ջունգլի՜…»-գոռացողներից: Երբ, փոխանակ իրենց աշխատանքն ու գործը սրտացավ ու լավ անեն, այս ու այն կողմ ընկած, ստեղ-ընդեղ հոտոտելով. «…ըհը՞՛, սա մեզ դեմ է…»՝ չախկալների նման մահակներն առած-իրար բերանում թքած ու թքոտելով, գավա֊ռամիտի հետամնաց հավատարմություն խաղալով, Հռոմի պապից էլ կաթոլիկ են իրենց երեւակայում. «Պոզո՜ր ջունգլի՜…»: Եւ այդ նույն սվաղած դեմքերից են փախչում՝ ծպտյալ ու… տեսանելի շողոքորթներից: Անկյալ-անարդյունավետ կամակատարներից, որ ամբո՜ղջ օրերով՝ սուրճ-թեյ ֆռթցնելով՝ լա՜վ-լոզունգների տակ թմբկահարվող՝ ժողովից-ժողով են «աշխատում»: Ժողովից-ժողով են «գրոտած թղթա֊բա֊նությունները» բարձր բռնած՝ դռնից-դուռ անցնում… լա՜վ երես տված գործավարուհիների դեմքների անփույթ-անտարբեր արտահայ֊տությամբ:

Սարմեն Ղահրամանյան

/շարունակելի/

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031