Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Սեւանի 1լ  ջրում կես գրամ աղ կա. այն լավագույնը չէ խմելու եւ ոռոգման համար». փորձագետ (տեսանյութ)

Օգոստոս 29,2018 13:10

«Սեւանից 40 մլն խմ լրացուցիչ ջրառը ՀՀ-ի հսկայական ջրային ռեսուրսների 1,5 տոկոսն է միայն: Իսկ 3 միլիարդ խմ ջրային պաշարների (այդ թվում հոսող ջրերի) 80 տոկոսը որպես կորուստ է: Նման քանակի հավելյալ ջրառը Սեւանի 3 սմ-անոց ջրաշերտն է: Թվում է՝ ի՞նչ է որ, բայց իրականում վնաս է: Հավելյալ ջրառը, եթե հաշվի առնենք, որ այդ օրինագծով՝ ընդհանուր 160 մլն խմ է կազմում, առհասարակ՝ տասը սանտիմետրանոց ջրաշերտ է»,-«Հենարան» մամուլի ակումբում  այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ԱԺ-ի կողմից երեկ Սեւանա լճից հավելյալ ջրառի մասին օրինագծի ընդունմանը (ոռոգման նպատակով), ասաց ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արամ Գաբրիելյանը:

Նրա բնորոշմամբ՝ պետությունը ջրառի միջոցով ոռոգման հարցերը լուծելու հեշտ տարբերակ է գտել, փոխանակ ջրային պաշարների  կորուստների հարցը լուծի. «Կորուստները ոռոգման համակարգում են, նաեւ՝ տեխնիկական բնույթի: Կոմերցիոն կորուստներ եւս կան: Դրանք առեւտրային անհայտ կորուստներ են, որոնց համար վճարում ենք բոլորս՝ ջրի սակագնի տեսքով»: Արամ Գաբրիելյանի բնորոշմամբ՝ Սեւանի էկոհամակարգը տեղից խախտված է, իսկ այսպես ավելի ենք խախտում այն:

«Մյուս կողմից, եթե Սեւանը փոքր ինչ ճահճանա, «բերքատվությունը»՝ ջրային պաշարները, իրականում կավելանան: Սեւանի ջուրը լավագույնը չէ ոռոգման եւ խմելու համար՝ կես գրամից ավելի աղ կա լիտրի մեջ, մինչդեռ այդ մասին չեն խոսում, եւ ասում են, թե Սեւանը տարածաշրջանում խմելու ջրի ռազմավարական պաշար է: Համաձայն չեմ  բնապահպանների հետ, որոնք «սակարկություն» են անում թվերի եւ ձեւակերպումների շուրջ: Հարց եմ տալիս՝ ուզում ենք Սեւանը որպես լի՞ճ ունենալ, թե ջրամբար»:

Ապա փորձագետը մեկ այլ հարցադրում արեց. «Որոշենք՝ Սեւանն ինչպիսի՞ն ենք ուզում տեսել, հետո՝ քննարկենք, թե ինչ ճակատագիր է սպասվում Սեւանին՝ հավելյալ ջրառի հետեւանքով: Սեւանն արդեն կորցրել ենք որպես լիճ, հիմա վերականգնելու հերթն է: Ամեն դեպքում, իմ կարծիքով՝ չի կարելի այն ջրամբարի վերածել»:

https://www.facebook.com/aravot.am/videos/2007378682658772/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031