Ազգային ժողովի ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 3 ամսում այնքան սխալ է արել՝ հատկապես արտաքին քաղաքական ոլորտում, որ իրենց սխալները կամաց կարող են փակվել։
«Հրապարակում հայտարարում են, թե հայ-ռուսական հարաբերությունները գեղեցիկ, հրաշք ձեւի զարգանում են, բայց որեւէ ակնկալիք չենք տեսնում։ Եվ 25 տարվա մեջ ո՛չ Տեր-Պետրոսյանի, ո՛չ Քոչարյանի, ո՛չ Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում ես չեմ լսել ու տեսել ռուսական կողմից որեւէ ակնարկ, էն էլ՝ արտգործնախարարից, որ Հայաստանի իշխանությունը մի բան ասում է, մեկ այլ բան անում։ Կենացներ ասելով չի հայ-ռուսական հարաբերությունների մասին»,- ասաց նա՝ նշելով, որ ինքը լուրջ մտավախություններ ունի նաեւ ՀԱՊԿ-ի հետ կապված, եւ հիշեցրեց Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարությունը, որ Հայաստանին օդից որեւէ մեկը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոն չի տվել։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում