Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի եզրին, Իջեւանի տարածաշրջանի Լուսաձոր գյուղ տանող ճանապարհի կամրջի տակ անօրինական աղբավայր է: Կամրջի տակով հոսող գետակն ի զորու չէ դեպի Աղստեւ քշել-տանել աղբի մեծ քանակը: Միջպետական ավտոճանապարհով երթեւեկող պաշտոնյաները չե՞ն տեսել այդ աղբավայրը, որպեսզի հրահանգեն այն վերացնելու:
Լուսանկարները` «Պրոգրես» ՀԿ նախագահ Գեղեցիկ Գուլակյանի
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ