Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հացահատիկի թանկացման սպասումներ. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 29,2018 11:27
coren

Բազմաթիվ տնտեսվարողներ վերջին օրերին ահազանգում են այս տարվա սեպտեմբերի 15-ից հետո Հայաստանում ցորենի ալյուրի եւ եգիպտացորենի թանկանալու հեռանկարի մասին։ Խնդիրը Վրաստանում ընդունված մի նորմատիվային ակտ է։

Խոսքը Վրաստանի ֆինանսների նախարարության թիվ 313 հրամանի մասին է, որը արձակվել է մի քանի օր առաջ՝ 2018 թվականի օգոստոսի 21-ին։ Այն վերնագրված է այսպես. «Վրաստանի մաքսային տարածքում ապրանքների փոխադրման եւ ձեւակերպման վերաբերյալ հրահանգի հաստատման մասին Վրաստանի ֆինանսների նախարարի 2012 թվականի հուլիսի 26-ի N290 հրամանի մեջ փոփոխություններ կատարելու մասին»:

Հրամանի մեջ գրված է բառացիորեն հետեւյալը. «Նորմատիվ ակտերի մասին» Վրաստանի օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն հրամայում եմ՝

Հոդված 1.

«Վրաստանի մաքսային տարածքում ապրանքների փոխադրման եւ ձեւակերպման վերաբերյալ հրահանգի հաստատման մասին» Վրաստանի ֆինանսների նախարարի 2012թ. հուլիսի 26-ի ո290 հրամանով հաստատված հրահանգի առաջին հոդվածի 6-րդ կետից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ 6.1 կետը։

«Արտաքին տնտեսական գործունեության ազգային ապրանքային անվանացուցակի 1001 (ցորեն եւ մեսլին) եւ 1005 (եգիպտացորեն) ապրանքային ենթադիրքորոշումներով եւ 110100 (ցորենի կամ ցորենաշորայի ալյուր) ապրանքային ենթադիրքորոշմամբ նախատեսված ապրանքի ներմուծումը Վրաստանի մաքսային տարածք արտահանումը Վրաստանի մաքսային տարածքից հնարավոր է միայն երկաթուղային եւ ծովային տրանսպորտով՝ համապատասխան մաքսային անցակետերն անցնելով։ Առանձին դեպքերում Եկամուտների ծառայության համաձայնությամբ սույն կետում նշված ապրանքների ներմուծումը/արտահանումը հնարավոր է իրականացնել ավտոտրանսպորտային միջոցներով»։

Հոդված 2.

Հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի սեպտեմբերի 15-ից»։

Այլ կերպ ասած, վերը նշված ապրանքները սեպտեմբերի 15-ից սկսած Հայաստան կարելի է ներմուծել միայն նավային եւ երկաթուղային տրանսպորտով։ Այստեղ, ըստ գործարարների, ծագում է միանգամից երկու խնդիր։

Նախ, ըստ գործարարների, ընտրվել է շատ վատ պահ։ Խնդիրն այն է, որ հիմա ընթանում է հացահատիկի բերքահավաքը, եւ ներմուծողները իրենց պահեստային մնացորդները հասցրել են նվազագույնի այն հաշվարկով, որ պետք է նոր խմբաքանակներ գնեն եւ ներմուծեն։ Այն տնտեսվարողները, որոնք իրենց ներմուծումները Հայաստան իրականացնում են բեռնատարներով, ֆիզիկապես չեն կարող ընդամենը 20-25 օրվա ընթացքում վերակազմակերպել իրենց լոգիստիկ ամբողջ շղթան։ Գործարարների հաշվարկներով, դրա համար կպահանջվի 1.5– 2 ամիս առնվազն։ Այս երկու հանգամանքների համադրումը տխուր պատկեր է ուրվագծում։ Ստացվում է հացահատիկային պահուստները այս սեզոնին հասնում են նվազագույնին, եւ հանկարծ այդ պահին կտրուկ փոխվում են այդ ապրանքների ներկրման կանոնները։

Եվ եթե գործարարների կանխատեսումները իրականանան, ապա մի քանի շաբաթ կարող են դժվարություններ առաջանալ վերը նշված ապրանքների ներմուծման անընդհատության հետ։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031