Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արա Գյուլերի պատմվածքներն ու լուսանկարները մեկտեղվել են

Օգոստոս 29,2018 12:30

Պոլսի «Արաս» հրատարակչությունը տեղեկացնում է, որ հերթական գիրքը Ստամբուլի աչք որակումը ստացած հանրահայտ լուսանկարիչ Արա Գյուլերի մասին է: Գրքում մեկտեղված են նրա լուսանկարներն ու պատմվածքները: «Գիրքը, որ ի մի կը բերէ ստեղծագործ լուսանկարչութեան ոլորտին մէջ Թուրքիոյ միջազգային գետնի վրայ հռչակուած յառաջատար արուեստագէտներէն մէկուն՝ Արա Կիւլերի, վաղ շրջանին գրառած պատմուածքներն ու յետագայի լուսանկարները, բովանդակալից կերպով կը բացայայտէ անոր նուազ ծանօթ՝ գրողի ու պատմուածագիրի ինքնութիւնը։

Թրքերէն, հայերէն եւ անգլերէն համաժամանակեայ, եռահատոր այս նոր հրատարակութիւնը կը վերածուի «լուսա-պատմուածքի պատկերագիրք»ի մը՝ հետապնդելով հաւանական զուգորդումները ընդմէջ Արա Կիւլէրի գրութիւններուն ու երեւակայական աշխարհին։ Կիւլէրի կարծիքով, իր պատմուածքները կարեւոր դեր ունեցած են լուսանկարներուն մէջ իմաստալից պահը որսալու ու անոնցմով համադրութիւն մը ստեղծել կարենալու ուղղութեամբ։ Արուեստագէտը իր այս տասներեք պատմուածքը կը բնութագրէ որպէս լուսանկար։ «Բաբելոնէն վերջ պիտի ապրինք» կ՚ապացուցէ, որ Արա Կիւլէր ո՛չ միայն իր լուսանկարներով, այլ նաեւ պատմուածքներով ալ կը պատկանի «պատկերաւոր աշխարհին»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Սեփ. լր.

«Առավոտ»

28.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031