Կորեայում մեկնարկում է հրաձգության աշխարհի առաջնությունը, որին մասնակցելու նպատակով գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ղեկավարությամբ մրցավայր է մեկնում Հայաստանի ազգային հավաքականը: Մեր ընտրանու կազմում ընդգրկվել են Հրաչիկ Բաբայանը, Քրիստիան Լաուերը, Հայկ Բաբայանը, Իրինա Լաուեր-Աղաջանյանը, Ալլա Պողոսյանը (բոլորն էլ՝ հրացան), Նորայր Առաքելյանը (ատրճանակ), Հովհաննես Մարգարյանը, Լիլիթ Մկրտչյանը, Գոհար Վարդանյանը, Սաթենիկ Մեժլումյանը, Արուսյակ Գրիգորյանը (բոլորն էլ՝ վազող թիրախ):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ