Ռիգայում այսօր կայացավ 8-18 տարեկան շախմատիստների Եվրոպայի անհատական առաջնության նախավերջին՝ 8-րդ տուրը: Հայաստանը ներկայացնող 18 շախմատիստներից մի քանիսը եզրափակիչ տուրից առաջ մեդալ նվաճելու լավ հնարավորություն ունեն:
Դրանք առավել մեծ են 10-ամյա Ռուդոլֆ Փաշիկյանի եւ 18 տարեկանների պայքարի մասնակից Դավիթ Միրզոյանի համար, որոնք համապատասխանաբար 6,5 եւ 5,5 միավորով իրենց տարիքային խմբերում ընթանում են երկրորդ տեղում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ