Օգոստոսի լույս 27-ի գիշերը, ժամը 1-ի սահմաններում Տավուշի մարզի Հաղարծին գյուղում, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի մոտ վիճաբանություն է եղել մի կողմից 4 երիտասարդների, մյուս կողմից`1997թ. ծնված երիտասարդի միջեւ: Բոլորը Հաղարծնի բնակիչներ են: 1997թ. ծնված երիտասարդը դանակահարել է 1989թ. ծնված երկու հաղարծնեցիներին: Վիրավորներից մեկի վիճակը կայուն ծանր է, նա գտնվում է Դիլիջանի ԲԿ-ում:
Ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները բացահայտել են հանցագործությունը: Դանակահարության պատճառը խանդն է, վեճը եղել է դանակահարողի եւ 4 հոգանոց խմբի անդամներից մեկի միջեւ: Վերջինս դանակահարվածներից չէ: Դանակահարող երիտասարդը ներկայումս փախուստի մեջ է: Իրավապահներից տեղեկացանք, որ միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու համար:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ