Արցախի Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արշավիր Ղարամյանը, որը հիմա Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչն է՝ հատուկ հանձնարարությունների գծով, քիչ առաջ լուսանկարներ եւ տեսանյութ է հրապարակել, որում ամերիկահայ Դեն Բիլզերյանն է` Արցախում:
Ինչպես հայտնի է, նա օրերս իր հոր եւ եղբոր հետ Հայաստան էր այցելել, հայկական անձնագիր ստացել, հաշվառվել ՀՀ զինված ուժերում, իսկ այսօր առավոտյան ՊՆ ռազմական ուղղաթիռով մեկնել էր Արցախ` Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու` Լեւոն Քոչարյանի ուղեկցությամբ:
Լուսանկարները պարոն Ղարամյանը մակագրել է այսպես. «Այսօր ԱՀ ԱԱԾ հզորների հյուրն է Դեն Բիլզերյանը»:
Լուսանկարում Բեն Բիլզերյանի հետ՝ Վարդան Ղարամյանն է:
Մեկ այլ լուսանկար հրապարակել է արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը: Լուսանկարում երեւում է Դեն Բիլզերյանին ուղեկցող գեղեցկադեմ աղջիկներից մեկը:
https://www.facebook.com/arshavir.gharamyan.54/videos/pcb.153832075519990/153831248853406/?type=3&theater
Այսինքն, եթե Ամերիիկայից մի միլիոնատեր պոկեր խաղացող է գալիս՝ընտանիքով,աղջիկներով, Քոչարյանի տղայով, անմիջապես քաղաքացիություն է ստանում, հետո իր խմբով գնում է Արցախ, «իգլան» ձեռքին (ականջդ կանչի Սամվել Բաբայան) սելֆիներ է անում մի ամբողջ արսենալի ֆոնին՝ մարդու իրավունքների պաշտպանի հետ, մերոնք էլ չտեսի նման տպում են էդ նկարները:
ՀԳ. Փոքրիկ հիշեցում: Արցախում կռված Ժիրայր Սեֆիլյանը մինչև օրս չունի Հայաստանի քաղաքացիություն: Իսկ Արցախ վերջին այցելության ժամանակ դաժանորեն ծեծի ենթարկվեց (ընտանիքով):
Վտանգավոր խաղեր…