Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Ադրբեջանը համարձակվի ՀԱՊԿ անդամ դառնալ` ԱՄՆ-ն կպատժի նրան». Լեւոն Շիրինյան

Օգոստոս 28,2018 16:12

«Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամ դառնալու հնարավորությունը զրո տոկոս է, բայց քանի որ այդ երկիրը լարախաղացությամբ զբաղվելու հազարամյա փորձ ունի, հիմա էլ է նույնը անում»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ադրբեջանական մամուլում շրջանառվող լուրերին, թե Ադրբեջանը դիմել է ՀԱՊԿ-ին՝ որպես կառույցի դիտորդ-գործընկեր երկիր անդամակցելու նպատակով, ասաց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:

«Նախկինում ԱՄՆ չկա, իսկ հիմա կա: Եթե անգամ Ադրբեջանը համարձակվի ՀԱՊԿ անդամ դառնալ, ԱՄՆ-ն կպատժի նրան. նավթ չի գնի, եւ այդ երկիրը «կսատկի»… Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները ձեզ օրինակ: Տեղից էլ տեսնում եք, թե ինչ վիճակում է Ադրբեջանը: Նա մեծ-մեծ խոսում է, բայց իրականում անընդհատ քամվում է: Այդ երկրի վերջը գալու է թալիշների ապստամբությամբ»,-համոզմունք հայտնեց Լեւոն Շիրինյանը:

Նա կարծում է, որ ՀԱԿՊ-ին անդամակցելու հայտարարություններն Ադրբեջանի կողմից շանտաժ են ՀԱՊԿ անդամ ՀՀ-ի դեմ, կամ էլ սա ռուս-ադրբեջանական «սիրախաղ» է: Ըստ մեր զրուցակցի՝ Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններն են բարդացել, այդ պատճառով էլ Ադրբեջանը «պոչ  է խաղացնում»՝ հանուն Թուրքիայի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031