aysor.am. Հայտնի ամերիկահայ միլիոնատեր, պոկերի արքա Դեն Բիլզերյանն Արցախ է մեկնել ուղղաթիռով, սակայն այն կառավարական չէ, Aysor.am-ին ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը.
«Դա կառավարական ուղղաթիռ չէ: ՀՀ ռազմաօդային ուժերի ՄԻ-8 ուղղաթիռ է, որի համար դիմել են ՊՆ ու համապատասխան ընթացակարգով ստացել», – ասաց ՊՆ մամուլի քարտուղարը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստան ժամանած Դեն Բիլզերյանն ու նրա եղբայրն ստացել են ՀՀ քաղաքացիություն, իսկ այսօր մեկնել Արցախ: