Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հանգի՛ստ, հանգիստ». Ալեն Սիմոնյանն արձագանքեց՝ Աշոտյանին

Օգոստոս 28,2018 15:01

Կառավարությունն առաջարկում է 170 մլն խմ ջրառից բացի Սեւանա լճից լրացուցիչ 40 մլն ջրառ անել: Այսօր ԱԺ-ում այդ հարցը առաջին ընթերցմամբ դրվեց քվեարկության եւ ընդունվեց 68 կողմ, 1 դեմ ձայներով:

Մինչ քվեարկությունը Ալեն Սիմոնյանն անդրադարձավ Արմեն Աշոտյանի ելույթին: Նա ասաց՝ ՀՀԿ-ի մեր գործընկերները կարմիր թելի նման ինչ-որ բան էին ասում, թե մենք կրկնում ենք այն, ինչ արել են, թե անում ենք այն, ինչ քննադատել ենք. «Ոչ, այդպես չէ, ուղղակի այն աստիճան ավիրված վիճակում եք թողել երկիրը, որ մենք ստիպված ենք որոշ հարցերում ինչ-որ չափով կրկնել»:

Տեղից ՀՀԿ-ականներն արձագանքեցին: Ալեն Սիմոնյանն ասաց. «Հանգի՛ստ, հանգիստ, պարո՛ն Աշոտյան, կարո՞ղ է չինական դպրոցի հետ կապված համակարգիչ բաժանենք, ասեք՝ էդ մենք էինք սկսել համակարգիչ բաժանելը: Այս նույն տրամաբանության մեջ է ամեն ինչ»:

Վիճաբանությունը չշարունակվեց, ՀՀԿ-ն կողմ քվեարկեց: Մինչ քվեարկությունը նաեւ Վարդեւան Գրիգորյանն ասաց, թե ինչու են իրենք կողմ. «Հաշվի առնելով 50 հազարից ավելի գյուղական տնտեսությունների խնդիրները՝ ոռոգման ջրի հետ կապված՝ «Ծառուկյան» դաշինքը խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031