Երեկ՝ օգոստոսի 27-ին, մահացել է Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցապ վարչության գլխավոր մասնագետ Սամվել Քամալյանը: Նա վերջերս, իր արձակուրդի ժամանակ, բժիշկների խմբի հետ մեկնել է Վրաստան` հանգստանալու, այնտեղ նրանց ավտոմեքենան վթարի է ենթարկվել: Ս. Քամալյանը վթարի ժամանակ նստած է եղել վարորդի կողքին, ծանր վնասվածքներ է ստացել: Նա 61 տարեկան էր: Համացանցում ցավակցության եւ ափսոսանքի բազում խոսքեր են գրվել համեստ եւ բարի մարդու, առողջապահության լավ մասնագետի մահվան կապակցությամբ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ