ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի եւ գործիչների հետ, այդ թվում նաեւ Ռոբերտ Քոչարյանի: Այդ մասին, խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը`նկատելով, որ ՀՀԿ-ն կոնսոլիդացված քաղաքական ուժ է` իր օրակարգի շուրջ, այն ուժը կամ գործիչը ով կօժանդակի ՀՀԿ-ին, իրենք պատրաստ են համագործակցել:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի`քաղաքականություն վերադառնալու մասին հարցին, ԱԺ փոխխոսնակն ասաց, որ իր կարծիքով Ռոբերտ Քոչարյան քաղաքական, պետական գործիչը լուրջ ասելիք ու անելիք ունի հայաստանյան քաղաքական դաշտում:
Նա նաեւ վերահաստատեց մինչ այդ ՀՀԿ-ի արած հայտարարությունը, որ առաջիկա ընտրություններում` Երեւանի ավագանու, իրենց քաղաքական ուժը ոչ մեկին չի սատարելու եւ մասնակցություն չի ունենալու:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ