ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում 2018 թվականի օգոստոսի 24-ին, նախնական համաձայնությամբ զորամասում աշխատանքի տեղավորելու պատրվակով քաղաքացի Ն.Ա.-ից զգալի չափով գումար հափշտակելու պահին, բռնվել և Երևան քաղաքի Աթոյան փողոցից ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն բերման են ենթարկվել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Մ.Ռ.-ն և քաղաքացի Ա.Մ.-ն: ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Մ.Ռ.-ն ձերբակալվել է, իսկ քաղաքացի Ա.Մ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն