Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի իշխանությունը եթե անթերի լիներ, մենք կլինեինք իշխանություն. «Ժողովուրդ»

Օգոստոս 28,2018 12:15

Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդիպել են։ Հանդիպման այլ մանրամասների, արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ։

– Պարոն Շարմազանով, Ձեզ հայտնի՞ են Փաշինյան-Բաբլոյան հանդիպումից այլ մանրամասներ, բացի այն, ինչ տարածվեց հաղորդագրության մեջ։

– Ինչ քննարկվել է, հիմնականում տարածվել է մամլո հաղորդագրության մեջ։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանի՝ հանրահավաքին ելույթից հետո ԱԺ նախագահը հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով, որ պատրաստ է հանդիպել վարչապետի, նախագահի, ՄԻՊ-ի եւ եթե չեմ սխալվում, ԲԴԽ նախագահի կամ անդամների հետ։

– ԱԺ-ն ներկայում քաղաքական ընդհանուր իրավիճակը, խճանկարը չի արտացոլում։ Որքանով է, ըստ Ձեզ, ճիշտ, որ ՀՀԿ-ն, որին մերժեց փողոցում պայքարող քաղաքացին, շարունակի ԱԺ-ում աշխատանքը ղեկավար կազմում։

– ԱԺ-ն ընտրվել է մինչեւ 2022 թվականը։ Ընտրությունները կլինեն 9 ամիս հետո, 6 ամիս հետո, 1 ամիս հետո, Ես պատրաստ չեմ ասել։ ՀՀԿ-ն, ես ինքս մշտապես առաջնորդվել եմ պետական շահով։ Ինչպես այդ շահը պահանջի, այդպես էլ կվարվենք։ Բայց որեւէ մեկը չի կարող երաշխիք տալ, որ 5 տարվա ընթացքում խճանկարը կարող է փոխվել։ Ինչ կլինի՝ 5 ամիս, 6 ամիս հետո՝ չեմ կարող ասել, ընտրություններ կլինեն, թե ոչ, կամ եթե լինեն, ինչպիսի պատկեր կունենանք։ Ես ուզում եմ, որպեսզի ֆիքսենք. Հանրապետականն ուղղակի չի քննադատում նոր կառավարությունը քննադատելու համար, եթե այս կառավարությունը մի լավ քայլ անի, ես կողջունեմ, եթե սխալ քայլ լինի, պետք է քննադատեմ։

– Քննադատություն արդեն հնչել է, իսկ կարո՞ղ եք Նոր կառավարության որեւէ դրական քայլ նշել։

– ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ հարաբերությունների զարգացումը համարում եմ դրական։ Բայց մյուս կողմից այն, ինչ տեղի ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խնդրով, նման բան չէր եղել։ Այսօր շատ կարեւոր հարց է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարության նախագահությունը շարունակի Հայաստանը։ Հենց Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի խոսքից էլ երեւում է, որ այդ պաշտոնն օդից մեզ ոչ ոք չէր նվիրել: Դա տեղի է ունեցել լուրջ պայքարի արդյունքում։ Լուկաշենկոն իրավունք չուներ եւ չէր կարող ասել՝ Խաչատուրովին դեմ եմ, Շարմազանովին նշանակեք։ Եթե Լուկաշենկոն այլ թեկնածու է ունեցել, նա կարող էր միայն Բելառուսը ներկայացնել։ Այսինքն՝ սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը՝ որպես առաջնորդ, ՀԱՊԿ-ում այնքան է ամրացրել մեր դիրքերը, որ պայքարի արդյունքում Հայաստանի ներկայացուցիչը դարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար։ Սա հաջողությու՞ն է, թե՞ ոչ։ Իսկ եթե սա չի բարձրաձայնվել, շոու չենք արել, փիար չենք արել, սա կարող է մեր թերությունն է եղել։ Բայց որ Փաշինյանը խոսում է, թե ամեն ինչ լավ է հայ-ռուսական հարաբերություններում, ես դեռեւս միայն հակառակն եմ տեսնում։ Երանի լավ լինի, կարո՞ղ է ես վատն եմ ուզում:

Զրուցեց Մերի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031