Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ֆարմանյանը՝ քրոջ դեմ հարուցված քրգործի մասին. «Չի կարող մնալ անպատասխան»

Օգոստոս 28,2018 11:43

Այսօր կառավարությունը ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել՝ Սեւանա լճի էկոհամակարգի պահպանման տարեկան միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին: Նիստի մեկնարկին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի փոխարեն պատգամավորական մանդատը պաշտոնապես ստացավ եւ հրապարակային երդվեց Այծեմնիկ Օհանյանը: Հիշեցնենք, որ Բոստանջյանը մանդատը վայր էր դրել՝ պատճառաբանելով, թե հիվանդ է:

Ուշագրավ է,որ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ քրոջ հարցով: Նա ասաց. «Ցանկանում եմ անդրադառնալ ըստ էության իմ անձի շուրջ հարուցված քրեական գործին, որը վերաբերում է քրոջս, Գյումրիի պետական համալսարանին: Ակնհայտ է ինձ համար, որ սա առնչվում է ինձ՝ որպես պատգամավորի: Փաստաբանների կողմից համապարփակ տեղեկատվություն է ներկայացվել, որը եւս մեկ անգամ ապացուցում է, որ քրեադատավարական օրենքների կոպտագույն խախտումով անհիմն շինծու գործ է, մեղադրանք է առաջադրվել»:

Ֆարմանյանն ասաց, որ հանրապետության գրված ու չգրված օրենքների, բարոյականության սահմաններից այն կողմ, մարդկային պատշաճությունից էլ այն կողմ գործողություն է սա, որը չի կարող մնալ անպատասխան:

Ավելի ուշ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը արձագանքեց՝ ասելով. «Քրգործեր հարուցվում են ըստ փաստերի, ոչ թե որեւիցե մեկի նախասիրությամբ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031