Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը համաձայնել է սակրավորներ ուղարկել Սիրիա. Ռուսաստանի ՊՆ

Օգոստոս 28,2018 10:46

Ռուսաստանի ղեկավարությամբ գործող Սիրիայի ականազերծման միջազգային կոալիցիային միանալու պատրաստակամություն են հայտնել Հայաստանն ու Սերբիան, հնարավոր է նաև Չինաստանի մասնակցությունը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ՊՆ միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության ղեկավար Ալեքսանդր Նովիկովը, գրում է «Վզգլյադ» թերթը:

«Համապատասխան ուղերձներ են ուղարկվել Իրանի, Եգիպտոսի,Սերբիայի, Հայաստանի, Թուրքիայի և ԱՄԷ-ի պաշտպանական գերատեսչություններին: Իրենց ստորաբաժանումները պատրաստ են ուղարկել Հայաստանն ու Սերբիան, դիտարկվում է չինացի սակրավորներին ներգրավելու հնարավորությունը»,- ասել է Նովիկովը:

Նա նշել է, որ կոալիցիայի ստեղծման աշխատանքները համակարգում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031