Լրահոս
Օրվա լրահոսը

Ամրապնդվում է Պաշտպանի աշխատանքի նոր ուղղությունը ճգնաժամային և ռազմական իրավիճակներում

Օգոստոս 28,2018 10:12

Պաշտպանի նախաձեռնությամբ օգոստոսի 25-ից 26-ը, միջազգային փորձագետների մասնակցությամբ, կազմակերպվել է վերապատրաստման հատուկ դասընթացներ, որոնք նվիրված են ճգնաժամային, կոնֆլիկտային և ռազմական իրավիճակներում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքներին: Բոլոր հարցերը ներկայացվել են Օմբուդսմանի կարգավիճակի տեսանկյունից:

Դասընթացի ընթացքում քննարկվել են կարևոր հարցեր՝ կապված ճգնաժամային և ռազմական իրավիճակներում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ու եվրոպական ժամանակակից մեխանիզմների հետ, ինչպես նաև տարբերակներ ու գործիքներ են առաջարկվել նախակոնֆլիկտային, կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային իրավիճակներում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներն առավել արդյունավետ լուծելու համար:

Միջոցառման մասնակիցները քննարկել են նաև ճգնաժամային իրավիճակներում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավունքներից թույլատրելի շեղումների, Օմբուդսմանի կողմից Եվրոպական դատարանի չափանիշների կիրառման հետ կապված բազմաթիվ հարցեր: Միաժամանակ, ներկայացվել են ռազմական գործողություններում կամ ճգնաժամային իրավիճակներում մարդու իրավունքների պաշտպանության ազգային մեխանիզմների ներգրավման առանձնահատկությունները: Հատուկ ուշադրություն է դարձվել Օմբուդսմանի հաստատությունների կողմից փաստահավաք առաքելություններին, ներկայացվել է ոլորտում միջազգային լավագույն փորձը:

Կարևորվել է Պաշտպանի աշխատանքը Հայաստանի սահմանամերձ համայնքներում քաղաքացիական խաղաղ բնակչության վրա հակառակորդի գնդակոծությունների մշտադիտարկումը և այդ թեմաներով արտահերթ զեկույցների հրապարակումը։ Դասընթացների արդյունքները կօգտագործվեն հենց այդ նպատակների համար:

Նշենք նաև, որ սեմինարը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացվող «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակում։

Սեմինարին մասնակցել են նաև փաստաբաններ, ներկայացուցիչներ Պաշտպանության նախարարությունից, Պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի կազմից և քաղհասարակությունից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031