Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«2013-ին էլ այդ նույն վերլուծաբաններն ասում էին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ մի ձայն չի հավաքի». Արմեն Մարտիրոսյանի պատասխանը

Օգոստոս 27,2018 23:07

«Ժառանգություն» կուսակցությունն ամենայն հավանականությամբ, Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ կներկայացնի վերջին օրը`օգոստոսի 29-ին:

«Ամեն ինչ պատրաստ է, ցուցակը հաստատված է, բայց, հավանաբար, վերջին օրը կներկայացնենք փաստաթղթերը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը`չցանկանալով մանրամասնել, թե ովքե՞ր կլինեն իրենց ցուցակում, քանի՞ հոգուց է կազմված այն: Ցուցակը կհրապարակեն, երբ փաստաթղթերը ներկայացնեն ԿԸՀ:

Հիշեցնենք, Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 23-ին: «Ժառանգության» ցուցակը կգլխավորի Րաֆֆի Հովհաննիսյանը: Երկրորդ եւ երրորդ հորիզոնականներում են Արմեն Մարտիրոսյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը:

Տարբեր վերլուծաբաններ արդեն իսկ կանխատեսումներ են անում, որ Երեւանի ավագանու ընտրություններում հաղթող հորիզոնականում լինելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, երկրորդ եւ երրորդ հորիզոնականների համար պայքարելու են ԲՀԿ-ն եւ «Ելք»-ի մյուս երկու կուսակցությունները`«Հանրապետությունը» եւ «Լուսավոր Հայաստանը»: Արմեն Մարտիրոսյանը նման կանխատեսումներին այսպես է պատասխանում. «2013 թվականի նախագահական ընտրություններում այդ նույն վերլուծաբաններն ասում էին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ մի ձայն չի հավաքի»:

Հարցին` «Քաղաքացիական պայմանագիրը», ԲՀԿ-ն, «Հանրապետությունը», «Լուսավոր Հայաստանը», ՕԵԿ-ը հայտարարել են ընտրություններին մասնակցության մասին`ո՞ր ուժին եք համարում հիմնական մրցակից, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ բոլոր ուժերն էլ մրցակիցներ են, բայց «Քաղաքացիական պայմանագրին», իբրեւ թավշյա հեղափոխությանը մասնակից միավոր, «Ժառանգությունը» համարում է բարեկամ-մրցակից: Դիտարկմանը, որ իբրեւ թավշյա հեղափոխություն իրականացրած հեգեմոն ուժ, ենթադրվում է, որ ամենաշատ ձայները հենց այդ կուսակցությանը բաժին կհասնեն, մեր զրուցակիցը պատասխանեց, որ չի ցանկանում գուշակություններով զբաղվել. «Ընտրությունները ցույց կտան»:

Առհասարակ, Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, այս ընտրություններում հաղթողի հիմնական հավակնորդը պետք է լինի Րաֆֆի Հովհանիսյանը, եթե խոսենք դասական կանոնների մասին, քանի որ վերջինս հարուստ քաղաքական կենսագրություն ունի, ազնիվ, պրոֆեսիոնալ եւ սկզբունքային հետագիծ, պետական եւ ազգային շահի մշտական հետեւորդ է, պաշտպան, մարդ է, ով կարողացել է բազմաթիվ վառ անհատականություններ բերել քաղաքական դաշտ. հատկանիշներ, որոնք, ըստ նրա, մյուս թեկնածուները չունեն: «Բայց, քանի որ մենք հիմա գտնվում ենք փոփոխական ժամանակահատվածում, քաղաքացիների մոտ էյֆորիկ տրամադրություններ կան դեպի Նիկոլ Փաշինյանը, իսկ Հայկ Մարությանը Նիկոլ Փաշինյանի թեկնածուն է, ուստի, այդ առումով, գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ Հայկ Մարությանն առավելություն ունի, քանի որ վայելում է Նիկոլ Փաշինյանի աջակցությունը: Բայց, որքան կլինի այդ առաջարկության տոկոսը քաղաքացիների կողմից, դժվարանում եմ ասել, քանի որ ինքս էլ գիտեմ քաղաքացիների, ովքեր, Նիկոլ Փաշինյանի, այսպես ասեմ, հետեւորդն են, բայց մի փոքր քննադատական մոտեցում  ունեին Հայկ Մարությանի թեկնածության շուրջ»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա կարծում է, որ դասական առումով լավ կլիներ, եթե Երեւանում կոալիցիոն կառավարում իրականացվեր եւ հերթական միակուսակցական համակարգը չստեղծվեր երկրում: Մնացածը, ասում է, թող մեր քաղաքացիները որոշեն`իրենց քվեարկությամբ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Ռաֆֆի Յովհաննէսեանը ուուականի կը նմանի – 12 ամիս ուր ՞ կ՛երթայ չես գիտեր – մէկ էլ կը յայտնուի քաղաքապետ կ՛ուզէ դառնալ ???

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031