Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Քննություն է տարվում՝ պարզելու «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորի մահվան հանգամանքները

Օգոստոս 27,2018 22:11

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ա.Նիկողոսյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։

2018թ. օգոստոսի 23-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ահազանգ է ստացվել, որ ՔԿՀ-ում պահվող կալանավոր Ա.Նիկողոսյանը մահացել է: Անմիջապես դեպքի վայր է մեկնել ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի հերթապահ ավագ քննիչը։

Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ 1990թ. ծնված Արարատ Նիկողոսյանի դին հայտնաբերվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 4-րդ մասնաշենքի խցում, որտեղ նրա հետ միասին պահվել են ևս 8 այլ կալանավոր։

Դեպքի վայրի զննմանը մասնակից, Արարատ Նիկողոսյանի համախցակից կալանավորը հայտարարել է, որ Ա.Նիկողոսյանը գտնվել է խցի սանհանգույցում, որտեղից լսել է աղմուկ, ապա ձայն է տվել և չստանալով արձագանք՝ բացել է դուռը, որից հետո վերջինս անգիտակից վիճակում ընկել է խցի հատակին, փորձել են տալ արհեստական շնչառություն, միաժամանակ կանչել վարչակազմի աշխատակիցներին, որոնք շտապօգնություն են հրավիրել։

Որոշում է կայացվել Արարատ Նիկողոսյանի դիակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին, որի եզրակացությունը դեռ չի ստացվել։
Դիահերձման արդյունքներով որպես մահվան պատճառ է նշվել թույլ սրտային անբավարարությունը։

Մահվան պատճառի մասին առավել ամբողջական տեղեկատվություն կտրամադրվի փորձաքննության եզրակացությունն ստանալուց հետո։

 

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031