ԱՄՆ-ում «Premier Boxing Champions» մրցաշարի ժամանակ հազվագյուտ իրադարձություն է տեղի ունեցել: Ամերիկացի Կյորտիս Հարփերը նիգերիացի Էֆե Աջագբոյի հետ մենամարտի սկիզբը ազդարարող գոնգը հնչելուն պես լքել է ռինգը: Այդ արարքի համար ամերիկացուն վայրկենապես որակազրկել են եւ հաղթանակը շնորհել մրցակցին:
Ավելի ուշ Հարփերի հետ զրուցելուց հետո լրագրողները պարզել են, որ նա ցուցադրաբար հեռացել է՝ բողոքելով իրեն չհարգելու եւ փոքր հոնորար վճարելու համար:
Տեսանյութը կարող եք դիտել` այստեղ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ