Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հրավիրել է ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսին

Օգոստոս 27,2018 18:15

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած հերթական նիստում կայացրել է որոշում՝ Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հրավիրել Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսին:

Նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համալրել է թիվ 6, թիվ 9 և թիվ 12 տարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը:

ԿԸՀ որոշմամբ՝ թիվ 7 տարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրի հասցեն՝ ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Րաֆֆու 33, փոխարինվել է ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, ՀԱԹ Ա-1 թաղ, Սվաճյան փողոց, թիվ 92  մանկապարտեզ հասցեով:

 

ԿԸՀ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031