Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՜նց, 60 դրա՞մ է ձմերուկը». Վարչապետին ասել են, որ Գումի շուկայում թանկ է, նա այցելել է Երրորդ մաս

Օգոստոս 27,2018 17:48

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է շրջայց կատարել մայրաքաղաքի գյուղմթերքի վաճառակետեր: Հիշեցնենք, որ առավոտյան նա այցելել էր Գումի շուկա: Նա տեղեկացրեց, որ պաշտոնյաների հետ քննարկել է, իրեն ասել են, որ Գումի շուկայում թանկ է, դրա համար վարչապետը որոշել է նաեւ Երրորդ մաս գնալ, այնտեղ հարցուփորձ անել, թե ինչ արժե գյուղմթերքը:

Մեքենայից իջնելուն պես Փաշինյանը կրպակներից մեկում ձմերուկի գինը հարցրեց ու զարմացավ՝ «Ոնց, 60 դրա՞մ է ձմերուկը, փոքր է, դրա՞ համար, իսկ խոշո՞րն ինչքան է»: Պարզվեց՝ խոշոր ձմերուկն էլ այստեղ արժեր 90 դրամ. «Փաստորեն, Գումի շուկայում իրոք թանկ է», – եզրակացրեց վարչապետը:

Սմբուկը Երրորդ մասում արժեր 150 դրամ: «Վատ չի»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ Գումի շուկայում 300 էր: Վարչապետը հետաքրքրվեց նաեւ պղպեղի գներից, հարցրեց՝ «բիբար փակելու սեզո՞նն է, թե՞ հլը չէ»: Վաճառականներն ասացին՝ դեռ ոչ: Պղպեղի գինը 400 դրամ էր:

Երրորդ մասում վարչապետը նկատեց, որ դաշտի պոմիդորը վաճառվում էր 190 դրամով: Վաճառողն էլ վստահեցրեց՝ մեջը կարմիր, համեղ լոլիկ է, մեջը «ցախ» չէ: Վարունգն այստեղ 250 դրամ էր, «Նազրվան» տեսակինը՝ 450 դրամ. «Ինչ-որ առումով երրորդ մասում գնային իրավիճակն ավելի լավ է»,- ասաց վարչապետը:

Ճանապարհներին տեղակայված կրպակներում լոլիկի գինը 250 դրամ էր: Փաշինյանն ասաց, որ Գումի շուկայում այդ չափի պոմիդորը 400 դրամից է սկսում, վաճառականներն արձագանքեցին՝ Գումում միշտ թանկ է:

Փաշինյանը նաեւ մտավ տարածքի սուպերմարկետներից մեկը եւ դիտարկեց գները: Սուպերմարկետում ոչ շատ մեծ լոլիկն արժեր 200 դրամ: Նա նաեւ կաթնամթերքի գները նայեց ու հարցրեց՝ «էս թթվասերները թանկացե՞լ են, հա՞»: Աշխատակիցը պատասխանեց, որ չի թանկացել, նույնն է:

Վարչապետը նաեւ մսի վաճառակետ մտավ: Տեսնելով, որ տավարի ոսկորով մսի գինը 2990 դրամ է՝ ասաց. «Թանկ է, բա ի՞նչ է»: Վաճառողը վստահեցրեց, որ այլ խանութներում ավելի թանկ է: Խոզի մատներն արժեին 3690 դրամ, հավի մսի գինն էլ ասացին՝ չի փոխվել:

Մի անցորդ մոտեցավ վարչապետին ու բողոքեց՝ թե չեն թողնում փողոցում բան ծախենք, վարչապետն էլ պատասխանեց. «Բա լավ են անում, հայրիկ ջան, փողոցն առեւտուր անելու տե՞ղ է, շուկա կա»:

Ավելի ուշ, ամփոփելով Երրորդ մաս կատարած շրջայցը, վարչապետը եզրակացրեց, որ այստեղ Գումի շուկայի համեմատ գներն ավելի ցածր են, բայց միեւնույն է, էժան չեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Դէ՜մք է: Շուկաներն ընկած՝ բանջարեղէնի գներն է ուսումնասիրում 🙂 🙂

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031