ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Նաիրի Մովսիսյանի մահվան հանգամանքները։
Նախնական տվյալներով՝ օգոստոսի 26-ին Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատն ահազանգ է ստացել, որ Մարտունի քաղաքի թիվ N բնակարանի դուռը փակ է, և չեն կարողանում բացել։
Փրկարարները տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են դուռը և ներս մտել բնակարան, որտեղ ննջարանների նախասրահի առաստաղի մոտով անցնող երկաթյա խողովակից կախված վիճակում հայտնաբերել են նույն հասցեի բնակիչ Նաիրի Մովսիսյանի դին՝ ծնված 1980 թ.։ Վերջինս աշխատում էր Մարտունու թիվ 2-րդ հիմնական դպրոցում՝ որպես տնօրեն, ամուսնացած է, խնամքին ուներ 2 անչափահաս երեխա:
Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Նաիրի Մովսիսյանի մահվան հանգամանքները, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
ՀՀ քննչական կոմիտե