Այսօր մեկնարկում է թենիսի «Մեծ Սաղավարտի» այս տարվա վերջին մրցաշարը՝ «US Օպեն»-ը: աշխարհի ուժեղագույն թենիսիստները երկու շաբաթ կպայքարեն Նյու-Յորքի Արթուր Էշի անվան կենտրոնական կորտում եզրափակչին մասնակցելու իրավունքի համար:
Նրանց մեջ է Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը, որը վիճակահանությամբ 1-ին շրջանում հանդիպելու է իսպանացի Ալբերտ Ռամոսի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ