Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Մակունցը` Սարյանի կեղծված նկարների եւ Ռուզան Սարյանի կեղծված ստորագրության մասին

Օգոստոս 27,2018 14:29

«Մշակույթի նախարարի պաշտոնը ստանձնելով` իմ առաջ գերակա խնդիր էի դրել չարաշահումների բացառումը: Կան համապատասխան գերատեսչություններ, որոնք զբաղվում են չարաշահումների բացահայտմամբ, վնասների գնահատմամբ եւ համապատասխան իրավաչափ գործողություններ ձեռնարկելով»,-պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս` հայտարարեց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Նա ասաց նաեւ, որ նախարարարությունն ընդամենը 2 աուդիտոր ունի, որոնք ի վիճակի չեն ուսումնասիրել նախարարության ենթակայութամբ գործող տասնյակ ՊՈԱԿ-ներում եղած խնդիրները, բայց դա չի նշանակում, որ ցանկացած ահազանգ ստանալիս չեն  արձագանքում:

Նախարարը մի օրինակ բերեց. «Ինձ մոտ հայտնվել էր մի գրություն` Մարտիրոս Սարյանի նկարների հետ կապված, մշակույթի նախարարության փորձագիտական ՊՈԱԿ-ը տվել էր եզրակացություն, որ Սարյանի նկարները բնօրինակ են, եւ դրված էր նաեւ Ռուզան Սարյանի ստորագրությունը: Այդ փաստաթղթի հետ մեկտեղ կար մեկ այլ փաստաթուղթ, որտեղ Ռուզան Սարյանը տեղեկացնում էր, որ նկարները բնօրինակները չեն եւ իր ստորագրությունը նույնպես կեղծված է»:   Լիլիթ Մակունցն ասաց, որ այժմ այդ գործով զբաղվում է դատախազությունը:

Մանրամասները` տեսանյութում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031