Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ համար լավ է, որ Մերկելը չարտասանեց «ցեղասպանություն» բառը». Արման Նավասարդյան

Օգոստոս 27,2018 14:15

«Հետաքրքրությունն ուղղված էր հարցին, թե արդյոք նա կարտասանի «ցեղասպանություն» բառը: Շատերը մտածում էին, որ երկու տարի առաջ Գերմանիայի Բունդեսթագի կայացրած որոշումը, որով քրեականացվում է Հայոց Ցեղասպանության ժխտումը, ենթադրում է, որ կանցլերը  պաշտոնապես կհայտարարի այդ մասին, բայց դա չեղավ»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Ծիծեռնակաբերդ այցելությանը, ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Նրա խոսքով՝ Մերկելի կողմից «ցեղասպանություն» բառը չարտասանելը մեզ համար ավելի շատ դրական նշանակություն ունի ներկայիս քաղաքական իրադրությունում, քան արտասանելը:

Դիրքորոշումը դիվանագետն այսպես է բացատրում. «Մերկելի այցը Հայոց ցեղասպանության զոհերի թանգարան եւ հուշահամալիր  փաստում է եղեռնի՝ կայացած լինելը, թեեւ կանցլերն այդ բառը չի արտասանել: Եթե արտասաներ, ի՞նչ կտար դա մեզ: Նախ, Գերմանիան Թուրքիայի հետ կարեւոր հարաբերություններ ունի մի շարք ոլորտներում, իսկ այս տարի կայանալու է Էրդողանի այցը Գերմանիա: Թուրքիայում անհամբեր սպասում էին՝ արդյո՞ք ՀՀ-ում Մերկելը կարտաբերի այդ բառը: Իմ համոզմամբ՝ այդ բառն արտասանելն առաջնային համարելը երկկողմ հարաբերություններում չի աշխատում մեր օգտին: Ավելի լավ է չարտասանել, բայց փոխարենը՝ ունենալ հաջողություններ երկկողմ եւ միջազգային հարաբերություններում»:

Արման Նավասարդյանը հիշեցրեց, որ եվրոպական պետությունների ցանկում Գերմանիան առաջատարն է՝ ի տարբերություն Ֆրանսիայի, որի առաջնորդը ՀՀ-ի հետ սառը հարաբերություններ ունի. «Ինչպես Մերկելը նշեց, իր երկիրը կնպաստի  Եվրոպա-ՀՀ հարաբերությունների զարգացմանը: Այս տեսանկյունից նրա այցը շատ կարեւոր էր»:

https://www.facebook.com/aravot.am/videos/1802029459912736/

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031