Ավարտվել են բանակցությունները «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ և ռումինական «Տարոմ» ավիաընկերության միջև: Ստորագրվել է պայմանագիր, որի համաձայն սեպտեմբերի 5-ից Բուխարեստ – Երևան ուղղությամբ կանոնավոր չվերթեր կիրականացնի «Տարոմ» ավիաընկերությունը:
Չվերթերը կկատարվեն շաբաթական երկու անգամ հաճախականությամբ:
Էական է, որ Բուխարեստի աշխարհագրական դիրքը շատ հարմար է եվրոպական հիմնական ուղղություններով տարանցիկ չվերթերի համար:
«Արմենիա Միջազգային Օդանավակայաններ»ՓԲԸ