Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը՝ Գումի շուկայում

Օգոստոս 27,2018 13:20

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գումի շուկայում շրջայց է կատարում:
Նա զրուցում է առեւտրականների հետ, թե ինչ խնդիրներ ունեն, ինչպես են ապրում, հարցուփորձ է անում, թե որ ապրանքը որքան են վաճառում:
Փաշինյանը վաճառականներից մեկին հարցրեց՝ հիմա ի՞նչն է թանկացել՝ պոմիդո՞րն է թանկացել, վարո՞ւնգը:
Վաճառականը պատասխանեց՝ «Հա, մոմենտ՝ ձմերուկը թանկացավ»: Վարչապետը արձագանքեց. «Հիմա էլ է թանկ, էս սեզոնին 150 դրամ ձմերուկը թանկ է»:
Վաճառականն ասաց, որ պահածոների սեզոնն անցել է, մարդիկ սպասում են, թե սեպտեմբերին պետք է էժանանա, բայց էժանության սեզոնն արդեն անցել է, շոգ էր այս տարի, Նիկոլ Փաշինյանը չհամաձայնեց, նա ասաց, որ պոմիդորի մթերման սեզոնը դեռ սեպտեմբերին է, պիտի որ էժանանա, վաճառականն էլ պատասխանեց. «Սաղ վառեց շոգը, մի ամիս առաջ եղավ»:
Վարչապետն ասաց, որ վարունգի դեպքում միշտ էլ այդպես է լինում, հուլիսին մի պահ «կտրվում է», հետո սեպտեմբերին նորից էժան վարունգ է լինում. «Բայց այս տարի շատ է թանկացել, է»:
Ուշագրավ է, որ Փաշինյանին վաճառականները մրգեր էին հյուրասիրում, վարչապետն էլ ուտելով շրջայցը շարունակում էր, իսկ երբ փորձեց մրգի կորիզը դեն նետել ու աղբաման էր ման գալիս, վաճառական տատիկներից մեկը անմիջապես պահեց իր բուռը, որ կորիզը տա իրեն: Փաշինյանը չհամաձայնեց՝ «ես կգցեմ»:
Տատիկն ասաց վարչապետին՝ «Շատ շնորհակալ ենք, որ բոլորին մի աչքով եք նայում»: Փաշինյանը կատակեց. «Ուր ա, առեւտուրներդ ընկել է, էլ ինչի՞ց եք շնորհակալ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031