Ծագումով հայ ամերիկացի վենչուրային ներդրող, դերասան եւ իբրեւ «պոկերի արքա» հռչակված Դեն Բիլզերյանը հայտնի է որպես էքստրեմալ մարզաձեւերով ու ցոփ կյանքով ապրող մեկը: Նա մշտապես գեղեցիկ կանանց հետ նկարներ է հրապարակում սոցցանցերում, հատկապես Instagram-ում, որտեղ ունի 10.3 մլն հետևորդ: Սոցցանցերում կրքերն ավելի «թեժացան», երբ օգոստոսի 25-ին իր թվիթերյան էջում Դենը գրեց, որ պատրաստվում է այցելել Հայաստան, ապա Թայլանդ:
Այսօր ՀՀ անձնագրերի և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել` Դեն և Ադամ Բիլզերյան եղբայրների հետ: Պարոն Բիչախչյանը գրել է , որ նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ստացել եւ մասնակցել երդման արարողությանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ