Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղերում բնակարան կառուցելու հայտերը շուտով կբավարարվեն. պետնախարարը հանդիպել է երիտֆորումի մասնակիցներին

Օգոստոս 27,2018 12:43

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը Հադրութի շրջանի «Նոր կյանք» հանգստի գոտում հանդիպել է Արցախի երիտասարդական ֆորումի մասնակիցների հետ։

Ողջունելով երիտֆորումի մասնակիցներին՝ պետական նախարարը նախ կարևորել է երիտասարդների ակտիվ հանգստի ու ժամանցի կազմակերպումը, ապա ներկայացնելով առաջին կիսամյակի ընթացքում Արցախի տնտեսության զարգացման արդյունքները՝ նշել, որ այն շարունակում է բարձր մնալ, իսկ առաջին կիսամյակում ՀՆԱ-ի աճը կազմել է 16.4 տոկոս։ Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ հաջողություններ են արձանագրվել տնտեսության գրեթե բոլոր առաջատար ուղղություններում, իսկ առաջիկայում նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ, որ հարկային բեռի էական իջեցման ու վարչարարության թեթևացման միջոցով խթանվի փոքր ձեռնարկատերերի և ինքնազբաղվածների գործունեությունը։ Պատասխանելով երիտասարդներից մեկի այն հարցին, թե երբ կվերսկսվի գյուղական բնակավայրերում բնակարան կառուցելու համար կառավարության կողմից տրվող մինչև երեք միլիոն դրամ անհատույց դրամաշնորհների՝ արդեն տևական ժամանակ չգործող ծրագիրը՝ Գ. Մարտիրոսյանը հայտարարել է, որ մինչև 2017 թ.-ը  «Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամ» ընդունված բոլոր հայտերը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ամբողջությամբ կտրամադրվեն, ինչը հետագայում շարունակական կլինի։

Հանդիպման ընթացքում պետական նախարարը պատասխանել է նաև երիտասարդներին հուզող այլ հարցերի։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031