Այս պահին Ախուրյան խոշորացված համայնքի ութ գյուղերի` Ախուրյան, Բասեն, Հովիտ, Կառնուտ, Ջրառատ, Արևիկ, Այգաբաց, Կամո, բնակիչները փակել են դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը` Շիրակ գյուղի հատվածում եւ իշխանություններից պահանջում են հարգել իրենց սահմանադրական իրավունքը եւ չեղյալ համարել խոշորացումը;
«Նիկոլ Փաշինյանն իր հաղթանակը տարավ հենց այս ճանապարհից, հիմա ճիշտ կանի լուծում տա մեր պահանջին, քանի որ այս խոշորացումն եղավ` առանց մեր կարծիքը հաշվի առնելու, եւ այս խոշորացումից հետո ոչ մի դրական փոփոխություն չենք տեսել : Հակառակը` ֆինանսական մեծ ծախսերի տակ ենք ընկնում` մինչեւ հասնում ենք Ախուրյան` ամեն մի ստից տեղեկանք վերցնելու համար: Այսօր հարգում են շան ու կատվի իրավունքները, թող բարի լինեն հարգել նաեւ մեր իրավունքը եւ վերանայեն խոշորացման որոշումը»,- ասում էին ցուցարարները:
Ոստիկանները հորդորում են գյուղացիներին` բացել ճանապարհը, բայց նրանք անդրդվելի են, ասում են` մինչեւ իշխանություններից չգան, մեզ չլսեն, չենք բացի»: Նրանք նաեւ իրենց խնդրով ստորագրահավաք են կազմակերպել:
Մանրամասները` տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ