Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՄՁ-ների ֆինանսավորմանը կուղղվի 17 միլիոն ԱՄՆ դոլար

Օգոստոս 27,2018 11:57

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) կնքել են 17 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկային պայմանագիր։

Ներգրավված վարկային միջոցները ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ուղղելու է փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, այդ թվում 3 մլն ԱՄՆ դոլար «Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակում ուղղվելու է կանանց կողմից ղեկավարվող կամ հիմնադրված ձեռնարկությունների ֆինանսավորմանը, իսկ 4 միլիոնը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ֆինանսական խմբի անդամ ԱԳԲԱ Լիզինգի միջոցով տրամադրվելու է էներգաարդյունավետ նախագծերի իրականացմանը։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը EBRD-ի հետ կնքած պայմանագրի շրջանակում ՓՄՁ-ների ֆինանսավորումը հիմնականում իրականացնելու է ՀՀ դրամով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031