Օգոստոս 24-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Նավուր գյուղում, գյուղի խաչմերուկում կայացել է հանրահավաք: Նավուրի բնակիչ Ռոբերտ Դալլաքյանը հայտնեց, որ հանրահավաքին մասնակցել է Բերդի տարածաշրջանի Նավուր եւ Իծաքար գյուղերի մոտ 60 բնակիչ:
Նրանք մտահոգություն են հայտնել, թե ինչպես են հայթայթելու ձմռան վառելափայտը, անտառամերձ բնակավայրերի ընտանիքներին տրվող 8 խորանարդ մետր թափուկը չի բավարարելու ջեռուցման համար: Հանրահավաքի մասնակիցները ցանկություն են հայտնել, որ նորոգվեն դեպի անտառի խորքեր տանող ճանապարհները, որպեսզի անտառամերձ բնակավայրերում ապրողները կարողանան օգտվել անտառի խորքում թափված թափուկներից:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ