SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 25-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ գագաթային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Մինչ հիվանդանոցում բժիշկները անհրաժեշտ բուժօգնությունը կցուցաբերեին վիրավոր Ա. Ավետիսյանին, ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 20։30-ի սահաններում Ա. Ավետիսյանի հետ նշված ռեստորանային համալիրում անհիմն վիճաբանել է Կոտայքի մարզի բնակիչ Հովիկ Պապյանը, ով սպասքի դանակով հարվածել է Ա. Ավետիսյանի գլխին, իսկ հետո սպանության սպառնալիքներ տվել նրա հասցեին։ Փաստի առթիվ ոստիկանոթյան Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում