Սենթ Լուիսում շարունակվում է շախմատի «Սինքֆիլդի գավաթ» գերմրցաշարը աշխարհի տասը ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ: Յոթերորդ տուրում բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի եւ մրցաշարային աղյուսակում փոփոխություններ չեղան:
Առաջատարը Ֆաբիանո Կարուանան է՝ 4,5 միավորով: Նրան հետապնդում են 4 միավոր վաստակած Լեւոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Ալեքսանդր Գրիշչուկը, Շախրիյար Մամեդյարովը:
Այսօր Լեւոն Արոնյանը խաղում է Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ